ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվան և Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70 ամյակին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 18-ը հայ խոշորագույն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Այս տարի հիշարժան է նաև նրանով, որ լրացավ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70 ամյակը և այդ առիթով Սիսիանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի դասարաններում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ.

1. Աշակերտները կատարեցին և ներակայացրեցին հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
- Ի՞նչ է տիեզերքը, նրա գաղտնիքների ու սահմանների բացահայտումը (Ռուդոլֆ Գաբրիելյան)
- Աստղադիտարանների դերը և աստղադիտակների տիպերն ու աշխատանքի սկզբունքը (Ալիկ Գրիգորյան )
- Բյուրականի աստղադիտարան, այնտեղ կատարված հետազոտությունների ու դիտումների արդյունքները (Կարեն Սարգսյան)
- Վիկտոր Համբարձումյանի կյանքն ու գիտական նվաճումները (Սերյոժա Մեոսրոպյան)
- «Զորաց քարեր» -ը որպես հնագույն աստղադիտարան (Հայկ Դավթյան)

2. Ֆիլմերի դիտում.
- Մարդը, ով խոսում է աստղերի հետ
- Բյուրականի աստղադիտարանը
- Զորաց քարեր

3. Էքսկուրսիա դեպի Սիսիանի պատմամշակույթային կարևոր բնակատեղի, աստղադիտարան՝ «Զորաց քարեր».
4. Պաստառներ նշված թեմաներով.
5. Նկարների ցուցահանդես «Տիեզերքը իմ պատկերացմամբ».
6. Ստեղծագործում են աշակերտները՝ շարադրություն, բանաստեղծություն.
Նշենք նաև, որ նախապես ամռանը աշակերտները գնացել էին էքսկուրսիա՝ Բյուրականի աստղադիտարան:

Դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Բելա Ջիվանշիրյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)