ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայիսյան հերոսամարտեր

Ապրիլի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի սաները այցելեցին Կապանի փարքի սրահ, Արամ Մանուկյանի և Հունան Ավետիսյանի հուշարձանին: Շատ կարևոր է, որ մեր սաները ճանաչեն և ծանոթանան Արամ Մանուկյանի հերոսական գործունեությանը` որպես Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար ու այն գաղափարներին, որ Արամ Մանուկյանը ավանդել է մեր ապագա սաներին: Դասղեկ Ռիմա Մկրտչյանի մեկնաբանությամբ հիշեցին այն պատգամներն ու սկզբունքները, որ թողել է Արամ Մանուկյանը:

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե ճակատը և թե երկրի ներսը կարգ հաստատելու»:

Իսկ փառքի սրահում նրանք ծանոթացան մեր նորօրյա պատմության, Արցախյան ազատամարտի, զինուժի նվիրյալների մասին պատմող ցուցանմուշներին: Աշխատակիցը հաճույքով էր պատասխանում աշակերտների հարցերին: Հարցասիրությունը վկայում էր աշակերտների հետաքրքրասիրության և ոգևորության մասին:

 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան