ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնում են Կայուն զարգացման նպատակների մասին քարոզարշավներ

Ապրիլի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել  են ՄԱԿ-ի կողմից 2015 թ-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ )վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին: Ակումբները կարևորելով դրանց լուսաբանումը և երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ  նախաձեռնություններ, որոնց շրջանակում  Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների դպրոցներում  կազմակերպվեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ և գործնական վարժություններ:  Երեխաները իրազեկվեցին ԿԶՆերի մասին, որ  աշխարհի բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը ձգտելու են վերացնել սովը, աղքատությունը, համախմբեն ուժերը հանուն որակյալ կրթության, բավարար սնուցման ու մաքուր ջրի, համընդհանուր առողջության ու ժամանակակից էներգիայի հասանելիության ապահովման, անհավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի  և համամոլորակային խաղաղության հասնելու նպատակով: Գործնական խաղ-վարժությունների միջոցով երեխաները ցույց էին տալիս, թե որ նպատակին հասնելու համար ինչպիսի ջանքեր պետք է գործադրվեն պետությունների կողմից, ինչպես նաև հենց երեխաները կազմեցին գործողությունների պլաններ: Օրինակ, կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար առաջարկում էին շատ ծառեր տնկել, թույլ չտալ պլաստմասսե իրերով աղտոտումը և այլն: Ակումբները շուտով ձեռնամուխ կլինեն նաև համայնքային ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն երեխաների ուժերով կլիմայի փոփոխության, մաքուր ջրի և սանիտարակա-հիգիենիկ պայմանների բարելավմանն ու այլ նպատակներին հասնելուն՝ համայնքային մակարդակում:

ԿԶՆ-երի հանչային լուսաբանման քարոզարշավներ են իրականացվել նաև Շիրակ և Գեղարքունիք մարզերի ԻՄՓԱՔԹ ակումբների կողմից:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են  63 ԻՄՓԱՔԹ ակումբներ, որոնց անդամներ են 1,151 երեխա: 

ՎՎՀ Իջևանի գրասենյակ