ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի ուսուցիչ Ֆ․Բաղդասարյանը հեռավար դաս անցկացրեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի միջնակարգ դպրոցի հետ: Դասի թեման էր Կոորդինատային հարթություն (7-րդ դասարան):

Դասը սկսվեց համակարգչային ցուցադրությունով, բացատրվեց՝ որն է կոորդինատային հարթությունը, ով է այն առաջին անգամ առաջարկել, ինչպես կառուցել կետեր կոորդինատային հարթության վրա, որոնք են քառորդները և որն է պտտման դրական ուղղությունը: Ապահովվեց միջառարկայական կապ աշխարհագրության հետ, նշվեցին կոորդինատային հարթության կիրառման բնագավառներից մի քանիսը, առանձնացվեց քարտեզագրությունը: