ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սևան, դու հայի պարծանք

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 13-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճը «ծփում էր» Սևանի շնչով:

3-րդ «ա» դասարանի աշակերտները ցուցադրեցի հետաքրքիր համադրույթ «Սևան, դու հայի պարծանք» խորագրով:

Փոքրիկները ներկայացրին Սևանա լճի լեգենդը, «Արփա-Սևան» թունելի կառուցման պատմությունը, երգեր` ծնված այդ պատմություններից:

Դասվար Ջուլիետա Հովհաննիսյանը ամեն ինչ արել էր, որպեսզի հանդիսատեսին հասանելի լինի Սևանա լիճը պահպանող համակարգի արժեքը, այն է` տնտեսական, բնապահպանական, սեցիալական, գիտական, պատմամշակութային և գեղագիտական:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը դրվատանքի խոսքեր ուղղեց աշակերտներին, ծնողներին և դասվարին:

Հանդիսատեսը դահլիճից հեռացավ` երգը շուրթերին:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց