ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արիության դաս

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

11.04.2018 թ. Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում տեղի ունեցավ արիության դաս «Մայիսյան հերոսամարտերը» թեմայով: /Զինղեկ Սամվել Հովհաննիսյան/

Անշուշտ, մեծ է մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը Հայաստանի վերջին բեկորի վրա հայի տեսակը պահպանելու, ապա և՝ անկախ պետականություն կերտելու առումով: Աշակերտները դիտեցին «Ինչու՞ է աղմկում պատմությունը» հաղորդաշարի «Մայիսյան հերոսամարտերը» ֆիլմը:

Աշակերտների վրա անգնահատելի ազդեցություն ունեցավ ֆիլմը, որն էլ եղավ ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանող կարևորագույն քայլ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան