ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եղիր ակտիվ, ապրիր առողջ

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Հերթական վոլեյբոլի մրցույթը կայացավ Սյունիքի մարզպետարանի և Կապանի N13 հիմնական դպրոցի թիմերի միջև:

Մրցույթի կազմակերպման նպատակն է նպաստել մարզական ակտիվության խթանմանը, մասսայականացնել վոլեյբոլ մարզաձևը, քարոզել առողջ ապրելակերպ: Մենք կարևորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսևորումները, առավել կարևոր է, երբ դա կազմակերպում են մանկավարժները: Հավասար պայքար ընթացավ, քանի որ խաղը հիրավի լարված էր:

Հետաքրքիր և յուրօրինակ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի հաշվով: Հիշեցնենք, որ սպորտային նմանօրինակ միջոցառումները իրենց բնույթով միտում ունեն ձևավորելու առողջ ապրելակերպ և մշտապես բարձր պահելու ֆիզիկական մարզավիճակ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան