ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ «Այբբենարանին»

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանցիները այսօր հրաժեշտ տվին «Այբբենարանին»։ Միջոցառումը հագեցած էր գրական-երաժշտական կատարումներով. հնչեցին
բանաստեղծություններ ու երգեր` համակված այբուբենյան շնչով։ Տառաճանաչ փոքրիկները մեսրոպյան այբուբենը ներկայացրին աղոթքի, ռանչպարների կանչի տարբերակներով: Բեմականացրին Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը։

Միջոցառմանը աջակցեց «Բոքոնիկ» ժամանցի կենտրոնի հիմնադիր տնօրեն Սերգեյ Շահբազյանը՝ ստեղծելով ուրախ տրամադրություն։