ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահության արահետով

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցն առավոտից հյուրընկալ էր: Կրթօջախի կամարների ներքո թևածում էր 90-ականներից մինչև քառօրյա պատերազմ վերապրած ու նահատակված հայորդիների ոգին:

Համադպրոցական միջոցառումը, որ կազմակերպել էր ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանը, ներկաներին ստիպեց անցնել «Անմահության արահետով» և վերստին արժևորել այն արյունը, որով եզրագծվել են մեր հայրենիքի սահմանները:

Միջոցառման մեկնարկը տվեց դպրոցի տնօրեն Ն. Սուրմալյանը, ով ողջունեց մասնակիցներին, ապա ներկայացրեց հյուրերին՝ անուն առ անուն, որից հետո էջ առ էջ թերթվեց հայոց պատմությունը՝ շեշտադրելով քառօրյա պատերազմը: Մասնակիցների հուզապրումները հեղեղել էին դահլիճը: Երգ, պար, ասմունք, վերապրում ու վերարժևորում… Վերջում շնորհակալական խոսքերին միացավ նաև քառօրյայի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները մատաղ սերնդի դաստիարակության գործում: Միջոցառումը եզրափակեց դպրոցի երգչախումբը: