ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի թիվ 6 ավագ դպրոցի հերթական արձագանքը Սարդարապատի հերոսամարտի 100-ամյա տարելիցին

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Հերթական անգամ արձագանքելով Սարդարապատի հերոսամատի 100-ամյա տարելիցի տոնակատարություններին՝ ապիլի 7-ին մեր դպրոցում կազմակերպվեց երաժշտական –գեղարվեստական միջոցառում. առանցքային թեման կանանց գարնանաբույր  ու մայրահամ միամսյակն էր, սակայն՝ այլ ուղղվածությամբ:

Փառաբանվում էին Սարդարապատի հերոսամարտի կին մասնակիցները: Աշակերտները հանդես եկան նրանց՝ Էլեն Բյուզանդի,Նուբար Գրիգորյանի, Նշխե Քամալյանի, Էլոյի, Թամարա Բեհբութովայի կերպարներով: Վավերացրին և հանդիսատեսին ներկայացրին նրանց հերոսական կենսագրականի դրվագները: Հանդիսատեսը հուզված էր. նրա աչքի առջև այդ կանայք վերածվեցին շողշողուն արևների և ջերմացրին հայոց հողը:Բեմական խաղի ընթացքում նրանք արևներով զարդարեցին Հայաստան աշխարհի քարտեզը: Կատարվեց նաև պատմական էքսկուրս. թատերաբեմում երևացին նաև Տիգրանուհին, Զարուհին, Փառանձեմը, փափկասուն տիկնայք.այս ամենին համեմվեց հայկական պարը՝ որպես ահեղ մարտերի անդավաճան ուղեկից: Միջոցառմանը մասնակցում էին 9-11-րդ դասարանների աշակերտները: Արդարև, մեր պատմությունը վճռական գոյամարտերի շղթա է, մեր պարտության մեջ անգամ հպարտություն կա, և արդար է մեր երթը:

                                                                                                       Դպրոցի տնօրինություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)