ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

«Չկորչելու համար սերունդներին պետք է տալ գիր և գիրք իր իսկ լեզվով, որպեսզի նա ապրի արժանապատվությամբ»

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: /I ա և I բ դաս. Դասվարներ Անահիտ Առաքելյան,Մ երի Մովսիսյան/ 
Երգ, պար, բանաստեղծություններ ու տոնական աշխույժ մթնոլորտ՝ 62 աշակերտ նշեցին կյանքի կարևորագույն փուլերից մեկի հաղթահարումը։ 
ՄեսրոպիՄաշտոցի գյուտը հեղաշրջել էր մանուկների կյանքը. հիմք դրել լուսավորության ու առաջադիմության և ամրապնդել ազգային գիտակցությունը, դարձել ինքնապաշտպանության զենք ու վահան, դարձել հայ ժողովրդի հարատև գոյության երաշխիքը: 
Հանդեսը թե՛ այբբենարանի հանդես էր, թե՛ հավատի, թե՛ հայրենասիրության։ Հրաժեշտ տալով իրենց առաջին դասագրքին՝ խոստացան մաքուր ու անաղարտ պահել մայրենի լեզուն:
Աշակերտ-ծնող-ուսուցիչ եռամիասնությունը միջոցառման ընթացքում նույնացավ տուն-հայրենիք-լեզու գաղափարի հետ՝ խոստանալով՝ և´ սեփական երկրում, և´ հայրենի սահմաններից դուրս պաշտպանել ու պահպանել մեսրոպատառ հայոց գիրը: 
Միջոցառման կազմակերպիչներին և փոքրիկ հերոսներին իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը. «Փոքրիկները թևակոխում են կյանքի նոր՝ գրագիտության փուլ և առաջիկայում հաղթահարելու են կրթական բազում խնդիրներ»,-նշեց նա ու մաղթեց, որ այսուհետ ծնողական հուզմունքը ծնվի միայն երեխաների հաջողությունների ուրախությունից և հպարտությունից: 
 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)