ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

Ապրիլի 25, 2018
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները 2018թ. ապրիլի 18-ից 21-ը ներառյալ (4 օր) աշխատանքային այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում:

Բերձոր, Ասկերան և Մարտունի քաղաքներեում տնօրենների հետ կայացած հանդիպումների ընթացքում կտարվեցին Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին ձև 1-հանրակրթություն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվություններում սխալների ուղղման, լրամշակման աշխատանքները:

Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի (ԱՀ ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանն ընդունեց ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ԱՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ  Գրիգորյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը, ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի պետ Մ.Ավետիսյանը, քննարկվեցին իրականացվող ծրագրի ընթացքը և համագործակցության շրջանակներում ակնկալվող նոր աշխատանքները։  

ԿՏԱԿ-ի և ԱՀ ԿԳՍ նախարարության միջև համագործակցության և իրականացված աշխատանքների մասին՝ կից համառոտ տեղեկանքում: