ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 14-ից 16-ն այցելեցին Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ: Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ՝ արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ:
Ջավախքի կրթամշակութային հաստատություններում «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցներին և սաներին դիմավորեցին մեծ սիրով:
Կրթօջախների սաները ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին իրենց նախընտրած մասնագիտական դասերին, փոխանակվեցին գիտելիքներով և ունեցած փորձով:
Անցկացված դասերը կրեցին նաև թեմատիկ բնույթ. գեղանկարչության, խեցեգործության, վիտրաժային նկարչության և այլ աշխատանքների միջոցով սաներն անդրադարձան հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներին՝ արտահայտելով իրենց պատկերացումները Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ:
Դասընթացների ավարտին կենտրոնների սաները ներկայացան իրենց ստեղծագործական աշխատանքների ցուցադրմամբ, որոնք արժանացան ծնողների և մանկավարժական հանրույթի բարձր գնահատանքին. «Շատ տպավորված ենք «Ընտանիք» կենտրոնի այցով: Երեխաս մասնակցեց գեղանկարչության դասին: Կցանկանամ նմանատիպ հանդիպումները հաճախակի կազմակերպվեն»,-իր տպավորություններով կիսվեց Ախալքալաքի Հայ Երիտասարդական կենտրոնի սանի ծնող Լենա Հակոբյանը:
Մասնագիտական կողմնորոշման դասերին ակտիվ մասնակցելու համար կրթամշակութային հաստատությունների սաները «Ընտանիք» կենտրոնի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: Միջոցառումն եզրափակվեց ազգագրական երգով և միասնական շուրջպարով:
«Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Ս.Պետրոսյանը երախտիքի խոսքեր հղեց Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանին և Երիտասարդական կենտրոնների անձնակազմին՝ համագործակցության և Ջավախքի դեռահասների հայեցի դաստիարակության գործում մեծ դերակատարություն ունենալու համար:
Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեցին նաև սեմինար և կլոր սեղան-քննարկումներ՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակների, ինչպես նաև հայկական մշակույթին բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ Նինոծմիդայում կենտրոնի սաները մասնակից դարձան կազմակերպված սպորտլանդիային և հանդիպում ունեցան տեղի «Պատանեկան միության» անդամների հետ:
«Ծրագիրը կայացած է: «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և ողջ անձնակազմին հայտնում եմ մեր երախտագիտությունը: Այս համագործակցությունը տալիս է իր արդյունքը: Ցանկանում եմ այս բազմաբովանդակ «Ընտանիք»-ը դառնա բյուրավոր երեխաների «Ընտանիք»՝ ընդգրկելով նաև ջավախքցի երեխաներին: Այսպիսի համատեղ ծրագրերը կոչված են՝ ի նպաստ հայապահպանման, ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտման և կայացման»,- նշեց իր խոսքում տիկին Թադևոսյանը:
Ծրագրի շրջանակում «Ընտանիք» կենտրոնի և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների աշխատակիցներն ու դեռահասները ճանաչողական այցեր կատարեցին Ախալցխայի Ս.Վարդանանց, Ախալքալաքի Ս.Խաչ եկեղեցներ, Թամարա թագուհու ամրոց, Վահան Տերյանի տուն-թանգարան:
Ծրագրի արդյունքում գյումրեցի և ջավախքցի դեռահասների միջև ամրապնդվեց բարեկամական հարաբերությունները և երկուստեք արժևորեցին ազգային մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը:
Ս. Պետրոսյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ