ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. ուխտանգանցություն «Նահատակների պահանջը» խորագրով

Ապրիլի 27, 2018
Լուրեր կազմակերպություններից

Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք  ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի  նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Կենտրոնի խմբավար Ա.Մկրտչյանը սաներին ներկայացրեց Ջարդի ձորում Oսմանյան Թուրքիայի կատարած  եղեռնագործությունը։ Նա փաստեց, որ ըստ պատմական վկայությունների` 1918-21 թվականներին Հերհերի ձորի տարածքում նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ։  Քեմալական Թուրքիան, գրավելով Շիրակի և Փամբակի շրջանները, հենց այս ձորում է իրականացրել  50 գյուղերի կանաց ու երեխաների սպանությունը։  Նրանց բերել են այս ձորը՝ աչքից հեռու և գնդակահարել:

Սաները տպավորված էին և հուզված։

Իսկ ռադիոկապի խմբակի սաները «Ընտանիք» կենտրոնում օրվա ընթացքում EK1915XX ազդականչով կապ հաստատելով աշխարհի շատ երկրների ռադիոսիրողների հետ/Ռուսաստան, Իտալիա, Բուլղարիա, Իզրայել, Արաբական Էմիրություններ և այլն/՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով ևս մեկ անգամ իրազեկեցին 1915 թվականին հայերի հանդեպ Թուրքիայի իրագործած ոճիրը և հայտարարեցին. «Մենք հիշում ենք ցեղասպանությունը և պահանջում»: Դեռահասները կոչ արեցին  իրենց հասակակիցներին արդարության և խաղաղության ձգտող հայի միասնական ոգուն  ու կամքին սատար լինել և չվարանել երբեք:  

Ա. Մկրտչյան