ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեր Մեծերը» շարքից` ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Արզումանյանը համակարգչային կաբինետում անցկացրեց «Մեր մեծերը» շարքից դաս-միջոցառում՝ նվիրված երգիծաբան, վիպասան, գրող և խմբագիր Հակոբ Պարոնյանին:

Ուսուցիչը նախապես պատրաստել էր նյութեր, որը ներկայացնելով՝ դասը ավելի կենդանի և պատկերավոր ստացվեց: Աշակերտները ներկայացրին Պարոնյանի կենսագրությունը, ստեղծագործությունները: Նշելով, որ Հակոբ Պարոնյանն իր գրական գործունեությունն սկսել է թատերգությամբ, տվեցին նրա դրամաների թողած հզոր ազդեցության ու մշտապես ազգային թատրոնի խաղացանկում գտնվելու փաստը: Հստակ պատկերացնելով իրականության երգիծական –գեղարվեստական արտացոլումն ու գնահատումը գրողի ստեղծագործություններում` նրանք կարողացան նոր ժամանակների արատավոր բարքերն ու սովորույթները տեսնել և քննադատել, մեծ կարևորություն և հետաքրքրություն տեսնելով նրա դրամաներ . «Երկու տերով ծառա մը», «Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղպար»-ում և «Մեծապատիվ մուրացկանները» վեպում:

Նրանք կարդացին նաև մեջբերումներ գործերից` արևելահայերենով: 

Շատ կարևոր է ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Վերջինիս գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)