ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշում

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմը /դաշնամուրային բաժնի վարիչ Լիաննա Ստեփանյան, գեղանկարիչ Հրանտ Էլչյան, նվագակցողներ Մարինե Գալստյան, Գոհար Հովհաննիսյան/ և Կապանի պետական բժշկական քոլեջը /փոխտնօրեն Մերի Միրզոյան/ «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին հանդիպում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտների հետ: Դասախոսները ծանոթացրին քոլեջներում գործող մասնագիտություններին, և հավելեցին, որ շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ, որը հնարավորություն կընձեռնի աշխատելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր:Աշակերտները ոչ միայն ծանոթացան քոլեջների կրթական ծրագրերին, այլ նաև ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ, տեղեկատվական նյութեր, բուկլետներ և գրականություն:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան