ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտները կարևորում են «Մարսողական համակարգ» թեման

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 27-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 8-րդ <<ա>> դասարանում  կենսաբանություն առարկայից անցկացվեց ամփոփիչ դաս <<Մարսողական համակարգ>> թեմայից:

 Սկսնակ ուսուցչուհի Անուշ Արզումանյանը դասի մուտքը կազմակերպեց մտագրոհով և աշակերտները պատասխանեցին մարսողական համակարգի կազմությանը վերաբերող հարցերին: Այնուհետև մանրամասնեցին  ամբողջ մարսողական համակարգը` այն տեղայնացնելով առօրյա գործընթացին և առողջական պրոֆիլակտիկային:

Դասի ընթացքում կատարվեցին փորձեր և եզրահանգումներ, թե ինչ է տեղի ունենում որոշ սննդամթերքի օգտագործումից, աշակերտները մեկընդմիշտ հասկացան, արձանագրեցին օգտակարն ու վնասակարը:

Դասին ներկա էր ճանաչված  կենսաբան, վաստակաշատ մանկավարժ Հասմիկ Համբարձումյանը:

    

Կապանի N 5 հիմնական դպրոց