ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քեզնից հետո

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Քեզնից հետո անդառնալի կորստի ցավն է այցելել` կսկիծը վշտի…

Հետո այդ ցավը սպիացել է հպարտությամբ : Հպարտություն, որ փոխանցվում է սերնդե սերունդ:

Ապրիլի 27-ին նա կդառնար 45 տարեկան : Մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված` հայորդի Գագիկ Էլմանի Ալթունյանը Կապանի N 5 հիմնական դպրոցի  (թիվ 27 գիշերօթիկ )շրջանավարտ է : Ուսուցիչների և հասակակիցների մեջ նա ապրում է որպես կարգապահ, սիրված, հումորով աշակերտ  և անձնազոհ ընկեր:

 1993 թվականի իրականության պարտադրանքով Գագիկը հագավ զինվորական համազգեստ: Երբեմնի կատակասեր պատանին առնականացավ հայրենիքի պաշտպանության գործընթացի վրա, հասունացավ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում, կռվեց սերտած դասերի մտատիպարի պաթոսով` «Գիտակցված մահն անմահություն է»:

Նա անմահացավ…

Հարազատ կրթօջախում բազմաթիվ ոգեկոչման  դասեր է նվիրվել հայրենիքի համար մարտիրոսված շրջանավարտին, այդ թվում` դասարաններ անվանակոչվել:

Գագիկ Ալթունյանի անունով անվանակոչված և նրա մարտական ուղուն քաջածանոթ  6-րդ << բ >> դասարանի աշակերտները ապրիլի  27-ին , դասղեկ Անուշ Ալթունյանի  հետ,  Բաղաբուրջի հուշահամալիրում գտնվող նրա հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին ու երդվեցին սխրանքի պատմությունը հպարտությամբ  փոխանցել գալիք սերունդներին:

Փառք ու պատիվ անմահներին,
Մեր քաջարի տղաներին
Եղան տոկուն, եղան կանգուն,
Մեզ բերեցին հպարտություն:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)