ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցը կյանքի նոր փուլ է յուրաքանչյուր երեխայի համար

Մայիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

04.05.2018թ. Կապանի N13 ՆՈՒՀ –ի ավագ խմբի սաները /Տնօրեն Անահիտ Ստեփանյան/ ճանաչողական այց կազմակերպեցին Կապանի N13 հիմնական դպրոց: Չորրորդ դասարանի աշակերտները մեթոդ միավորման նախագահ Հասմիկ Մելքոմյանի և դասվարների գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում, որի արդյունքում ստեղծվեց ջերմ մթնոլորտ: Նպատակը՝ Երեխան պետք է պատրաստ լինի դպրոցին՝ նոր միջավայրին, նոր շրջապատին ու նոր պարտականություններին: Սակայն դպրոցը ևս պետք է պատրաստ լինի սահուն ընդունելու և ներառելու երեխային իր միջավայրում:

Երեխայի հաջողությունների գրավականը պայմանավորված է այն բանով, թե որքանով գրագետ ու սահուն կկարողանան այդ անցումը կազմակերպել դպրոցն ու մանկապարտեզը՝ երեխայի ծնողի հետ միասին:

 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան