ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Մայիսի 10, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա  գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը: 

Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-06.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 13.06.2018թ.
«Հայոց պատմություն» /գրավոր/-20.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք):  

9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-04.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ.
«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-14.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ.
«Հայոց պատմություն» /բանավոր/-21.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում: 

4-րդ դասարան
«Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-01.06.2018թ. 
«Հայոց լեզու և գրականություն»-05.06.2018թ.
«Ֆիզիկա»- 08.06.2018թ.
«Օտար լեզու»-12.06.2018թ.
«Մաթեմատիկա»-15.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» -19.06.2018թ.
«Ռուսաց լեզու»-22.06.2018թ.

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)