ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թանգարանների գիշեր» միջոցառումը` մայիսի 19-ին

Մայիսի 18, 2018
Մշակութային լուրեր Օրվա խորհուրդ

Մայիսի 19-ին Հայաստանում արդեն 15-րդ անգամ և Արցախում 6-րդ անգամ անցկացվելու է Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Մայիսի 18-ին ժամը 10:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար (ծրագիրը կցվում է, աղբյուր):

Թանգարանների միջազգային օր, մայիսի 18-ին նշվող ամենամյա տոն է։ Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր։ 1992 թ. սկսած յուրաքանչյուր տարի Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և կարգախոս և ICOM-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

2018 թ. ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

---------------------------------------------------------------------------------

1992 թ. թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը»,
1997-1998 թթ՝ «Մշակութային արժեքների անօրինական տեղափոխման դեմ պայքար»,
2000 թ.՝ «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխության և ներդաշնակության»,
2005 թ.՝ «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև»,
2008 թ.՝ «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն»,
2009 թ.՝ «Թանգարանները և տուրիզմը»,
2010 թ.՝ «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության»,
2016 թ.՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», 
2017 թ.՝ «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարանում»:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)