ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից բխում են մյուս խնդիրները: Դպրոցական և բուհական համակարգի կուսակցականացվածության խնդիրը խեղաթյուրում է ողջ կրթական գործընթացը: Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը: Ես ուժեղ ազդակ եմ տեսնում այն հարցում, որ ապրիլյան քաղաքական գործընթացներին հսկայածավալ մասնակցություն ունեցան դպրոցականներն ու ուսանողները: Եթե վերջիններիս դեպքում այն հասկանալի է, ապա դպրոցականների պարագայում ահազանգ է բոլորիս, որ այդ ոլորտում ունենք հսկայական խնդիրներ: Հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայումս տիրում է դպրոցում, պետք է բոլորիս մտահոգի, հետևաբար հրատապ է այդ խնդիրների լուծումը: Կրթական համակարգն այս պահին ունի բավականին մեծ ներուժ՝ մարդկային, մտավոր և պրոֆեսիոնալ, և երբ համակարգը դրվի կրթական տրամաբանության մեջ, բոլոր հարցերը կունենան հնարավորինս արդյունավետ լուծումներ: Դպրոցը և բուհը պետք է խնդիր դնեն ոչ թե դաստիարակել իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքացիներ, այլ ՀՀ քաղաքացի, ով ինքը կորոշի՝ լինել իշխանամետ, ընդդիմադիր, թե ապաքաղաքական: Եվ այս երեք հնարավոր լուծումները պետք է ընդունելի լինեն բոլորի համար: Այս առումով ցանկանում եմ կարևորել բուհերի ինքնավարության խնդիրը. բուհը պետք է չփակի իր դռներն ուսանողի առջև, քանի որ ուսանողությունը երկրի և ժողովրդի էներգիան իր մեջ կենտրոնացնող հատվածն է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանին` վարչապետը հույս է հայտնել, որ վերջինս տարիների ընթացքում կուտակած իր փորձը կփոխանցի նորանշանակ նախարարին, որպեսզի խնդիրները լուծվեն հնարավորինս արդյունավետ:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նոր կառավարությանը՝ Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարն իսկապես մեծ պահանջներ է դնում կրթության համակարգի առջև: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ ի դեմս երիտասարդության, առկա է հսկայական ներուժ, որը մեծ ցանկություն ունի ապրել և ստեղծագործել 21-րդ դարի Հայաստանում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ աշխատակազմին՝ հավաստիացնելով, որ աշխատակիցների մեծ մասն ունի տարիների փորձ, որը լավագույնս կօգտագործվի կրթական խնդիրների լուծման հարցում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, մասնավորապես նշել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Վստահ եմ, որ կրթության ոլորտում կարող եմ լավագույնս դրսևորվել և անել առավելագույնը: Առկա բոլոր խնդիրների լուծման գործընթացում հաշվի կառնվեն բոլորի կողմերի դիրքորոշումները: Նախարարությունը կստանձնի բացառապես անկախ արբիտրի դեր՝ փորձելով գտնել լավագույն լուծումները: Այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում, սակայն հրատապ լուծման կարիք ունի տարկետման հետ կապված խնդիրը, որի հարցով նույն ուսանողության կողմից հնչել են խնդիրը քննարկելու կոչեր և կոնկրետ առաջարկներ: Հրատապ է նաև ընդունելության քննությունների՝ հավուր պատշաճի կազմակերպման հարցը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ԿԳՆ-ում առկա է բավականին ներուժ և իր կառավարման օրոք բոլոր գիտակ ուժերին կտրվի հնարավորություն՝ այն լավագույնս դրսևորելու համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ