ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առարկայական օլիմպիադաներին մասնակցելը պատվաբեր է

Մայիսի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

    2017-2018  ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի  5 աշակերտ. 11-րդ Ա դասարանի աշակերտուհի Աննա Սահակյանը մասնակցել է «Հայոց լեզու», 9-րդԱ  դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ «Հայ գրականություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», 10-րդԱ դասարանի աշակերտ Փայլակ Նավասարդյանը՝  «Հայոց Եկեղեցու պատմություն», 11-րդԲ դասարանի աշակերտ Տարոն Հարությունյանը՝ «Նախնական զինվորական պատրաստություն»  առարկաների հանրապետական եզրափակիչ  փուլերին:

   12 առարկաներից անցկացվող դպրոցականների առարկայական  օլիմպիադաների դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է 135 աշակերտ:

    9-րդ Ա  դասարանի  աշակերտուհի  Նարե Խանդանյանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների  համար պարգևատրվեց ՀՀ Կրթության  և գիտության  նախարարության  2-րդ կարգի դիպլոմով, իսկ «Հայ գրականություն» առարկայից՝ 3-րդ կարգի  դիպլոմով:

    Դպրոցի տնօրինությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի  Քնարիկ Քոչարյանին, «Հայոց  լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ, զինղեկ Գառնիկ Մանուկյանին պարգևատրեց հուշանվերներով, իսկ մասնակից աշակերտները նվեր ստացան գրենական պիտույքներ և «Նարեկ»:

    Դպրոցի աշակերտների՝ գիտելիքների նման ստուգատեսներին  մասնակցելը և հաջողություններ ունենալը պատվաբեր է ու պարտավորեցնող:

  Աշակերտների՝ առարկայական օլիմպիադաներում լավագույն ներկայանալը և առաջընթացն ուսուցիչների ամենօրյա տքնաջան ու նվիրումով աշխատանքի արդյունքն է,ովքեր իրենց գործում ճիգ ու ջանք չեն խնայում՝ներդնելով մեր սաների հաղթանակներում, որոնք կարևոր են ոչ միայն մեր դպրոցի, ապագա սերնդի, այլև մեր երկրի  հզորացման համար:

Ա.ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան
միջնակարգ դպրոցի տնօրեն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)