ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նարինե Աղաբալյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Արցախի ԿԳՍ նախարարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի իր գործընկերոջը՝ շեշտելով, որ կրթության ոլորտի մրցունակության բարձրացումը հայկական երկու պետությունների զարգացման հիմնական գրավականն է: Արայիկ Հարությունյանն ու Նարինե Աղաբալյանը քննարկել են կրթության և գիտության ոլորտի համատեղ ծրագրերը, անդրադարձել դրանց նոր տեմպ հաղորդելու անհրաժեշտությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն