ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի ակադեմիական ազատությունների, ընդունելության քննությունների կազմակերպման, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տարատեսակ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաժողովրդական շարժման ընթացքում բարձրացված՝ ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, տարկետման իրավունքի, բուհերի կառավարման մարմինների և ուսանողական խորհուրդների ապաքաղաքականացման վերաբերյալ: Այդ համատեքստում նախարարը կարևորել է շարժման ընթացքում կիրառված պայքարի, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության գործիքների շարունակական օգտագործումը՝ որպես իրավունքների իրացման տարբերակ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ գործիքներն այլևս կարող են օգտագործել բոլորը։ «Մենաշնորհներ, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ պետք է այլևս չլինեն», -նշել է նախարարը և հավելել, որ բարձր է գնահատում հատկապես պայքարող ուսանողներին՝ այսպիսով իր սերն ու հարգանքը հղելով վերջիններիս: 

Արայիկ Հարությունյանը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ պետական բուհերն այլևս իրենց արտաբյուջետային միջոցներից գումար չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)