ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեկ ազգ, մեկ հայրենիք» խորագրով ցերեկույթ

Մայիսի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

           Մայիսի  11-ին    Լճաշենի  միջնակարգ  դպրոցի  2-րդ Բ  դասարանում, դասվար Հերմինե  Առաքելյանի  նախաձեռնությամբ  կազմակերպվեց  տոն-հանդես  նվիրված  Առաջին  հանրապետության 100-ամյակին՝ «Մեկ  ազգ, մեկ հայրենիք» խորագրով: Երեխաներն  իրենց  խոսքով  արտահայտեցին  այն միտքը, որ  հայ  ժողովրդի անկումներն  ու  ձեռքբերումները  միշտ  եղել  են  գարնանը: Առավել  շատ  են հաղթանակներ ի գարունները : Գեղեցիկ  բանաստեղծական  խոսքով , ազգային  երգ ու  պարով  հանդես  եկան  աշակերտները: Այս  միջոցառումն  իսկական  հայրենասիրության   դաս  էր, քանզի  երեխաները  դարձան  գիտակ  հայ  ժողովրդի դաժան  ու  արյունալի  անցյալին: Միջոցառումն  ավարտվեց  լավատեսական  տրամադրությամբ  և այն  վստահ  համոզմամբ, որ  այս  փոքրիկները  դասեր քաղելով  անցյալից, կերտելու  են  ավելի  լուսավոր  ու  ապահով  Հայաստան:

        Տարրական  կրթության  մեթոդական  միավորում