ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեսրոպյան տառեր» խորագրով միջոցառում

Մայիսի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի Iբ դասարանի համար տոն էր, քանի որ նրանք արդեն գրաճանաչ են։

Մայիսի 18-ին տեղի ունեցավ «Մեսրոպյան տառեր» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր դասվար Լ.Ստեփանյանը։
Երեխաները պարեցին, ինչպես նաև հրաժեշտի խոսք հղեցին իրենց առաջին դասագրքին՝ «Այբբենարանին»։
Երեխաների կատարմամբ հնչեց՝ «Հնչյուն տառի երգը», «Բարև, այբբենարան», «Մեսրոպյան տառեր», «Քեզ հետ խաղալով» երգերը և միջոցառումը ավարտեցին «Ապրել խաղաղ» երգով, որի ընթացքում երկինք բաց թողեցին փուչիկներ և աղավնիներ։