ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտական միջոցառումներն արգելված չեն

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Անդրադառնալով ՖԲ օգտատիրոջ հարցին` կան դժգոհություններ, թե դպրոցներում դրամահավաքի կտրուկ արգելման, մասնավորապես դեպքերը ոստիկանություն ուղարկելու հետևանքով շրջանավարտները զրկվում են ավարտական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավարտական երեկոների և միջոցառումների մասին խոսք չի եղել: Խոսքը վերաբերում է այն հսկայական գումարներին, որոնք հավաքվում են «Վերջին զանգ»-ի միջոցառման անվան տակ և հետո ծրարով հայտնվում տնօրենի, այս կամ այն ուսուցչի սեղանին: Դա ինձ համար անընդունելի երևույթ է: Ստացել եմ 100-ից ավելի հաղորդագրություններ, որոնք փաստում են, որ հավաքված գումարները բազմաթիվ դպրոցներում ետ են վերադարձվել: Իմ դիրքորոշումը հետևյալն է. ոչ այնքան մեծ գումարներով կարելի է քննություններից հետո լավ օր անցկացնել: Ես ավարտական երեկոյին կամ ուրախությանը դեմ չեմ, դեմ եմ, որ 
նման միջոցառումներն արվեն ծնողների գրպանին լուրջ հարված հասցնելու միջոցով»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ասվածը չի վերաբերում բոլոր դպրոցներին և բոլոր տնօրեններին անխտիր:
«Կան նաև բարեխիղճ աշխատող բազմաթիվ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողական կոմիտեներ»,- ասել է Ա. Հարությունյանը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նախարարությունը բյուջե հատկացնի «Վերջին զանգ»-ի ծախսերի համար, նախարարը պատասխանել է, որ դա հավանական տարբերակ է. «Հաճախ մեծ գումարներ հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման և այլ պարագաների համար: Դեռ Երևանի թիվ 189 դպրոցում իմ մտքով անցավ, որ գուցե նախատեսվի ոչ շատ մեծ բյուջե՝ ավարտական միջոցառումների համար: Դա անհիմն կդարձնի այն փաստարկը, որ գումարը հավաքվում է ավարտական միջոցառում կազմակերպելու համար: Մենք պետք է ազատվենք ճոխության մոլուցքից»,- նշել է Ա.Հարությունյանը: 

Նախարարն անդրադարձել է նաև կրթության ոլորտի բյուջեին և հայտարարել է, որ կրթության ոլորտում կան գումարներ, որոնք ներառված են կրթության բյուջեում, սակայն ազդեցիկ միջնորդություններով և միջամտություններով տրվել են տարբեր ոչ պետական կազմակերպությունների: Օրինակ, ըստ նախարարի, տարեկան շուրջ 45 մլն դրամ է հատկացվել մի ամսագրի, այն դեպքում, երբ Փյունիկ գյուղի դպրոցին բավարար ֆինանսներ չէր հատկացվում: Պետական դպրոցները, ֆինանսների բացակայությամբ պայմանավորված, օպտիմալացվում կամ նորմալ ֆինանսավորում չէին ստանում, փոխարենը պետական աջակցություն էր ստանում մասնավոր դպրոցի ծրագիրը: Ըստ նախարարի` կրթության ոլորտում, իհարկե ոչ այնքան շատ, բաց փող կա, և դրանց առաջիկայում անդրադարձ կարվի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)