ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրերին նվիրված համադպրոցական միջոցառում

Ապրիլի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում, ռուսերենով ուսուցմամբ դասարանների հետ, կազմակերպվեց մայրությանը նվիրված համադպրոցական միջոցառում (կազմակերպիչներ՝ Տ․Հակոբյան, Ֆ․Բաղդասարյան, Ք․Մանուկյան): Միշտ մայրը եղել և մնում է ընտանեկան ջերմության, ավանդույթների կրողն ու պահապանը: Երեխաները անգնահատելի ակնթարթներ պարգևեցին դահլիճում նստած բոլոր մայրերեին: Իրոք, գարնանային օրերն ավելի են իմաստավորվում, շունչ են առնում, երբ այն կապում ենք մայրիկի հետ, չէ՞որ մեզ կյանք պարգևողները և այն գունեղ դարձնողները մայրերն են:

Աշակերտներն իրենց սրտառուչ խոսքով ժպիտներ, գեղեցիկ հույզեր պարգևեցին միջոցառման մասնակից բոլոր մայրերին:

Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոց