ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր երանելիները

Մայիսի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

 Մայիսի 18-ին Կապանի N5 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում հերթական միջոցառման վերջին ակորդներն էին հնչեցվում:

6-9-րդ դասարանների աշակերտների անմիջական ակտիվ մասնակցությամբ վեր հանվեց մեր մեծերի կյանքը, ազգանվեր գործունեությունը: Միջոցառումները, որ անց էին կացրել միջին դպրոցի սաները ուսուցիչների ու դասղեկների օգնությամբ մեծ հնչեղություն ձեռք բերեց դպրոցում և համայնքում: Աշակերտները ճանաչեցին մեծ հայրենասեր բարերար Միքայել Արամյանցին, հայ ազգի տաղանդավոր զավակին`Վահրամ Փափազյանին,անկրկնելի երգիծաբան Հակոբ Պարոնյանին, ազգային մեծ գործից Զաբել Եսայանին և այլոց: Անսահման սիրով և երախտագիտությամբ սաները մեծարեցին  բոլորին`վեր հանելով նրանց իսկական հայրենասերի, ազգի նվիրյալի դիմագիծը այն խոստմամբ, որ երբեք թույլ չեն տա երբևէ աղոտանան նրանց վսեմ կերպարները: Դպրոցի տեսանելի անկյունում,մեր մեծերին նվիրված վահանակը այս անգամ էլ թարմացվեց սաների ձեռքերով:

Մեր երանելիների հանդեպ երախտագիտության, մեծարման հաջողության գրավականը դպրոցի տնօրենության անմիջական մասնակցությունն է, օժանդակող, գնահատող ու ոգևորող մոտեցումը:

Կապանի N 5 հիմնական դպրոց