ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրել խաղաղ

Մայիսի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 2-րդ «ա» դասարանը /դասվար Փ. Խաչատրյան/ ՀՀ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպել էր «Ապրել խաղաղ» ֆլեշ մոբ նվիրված Հայրենիքին, Զինվորին, Հաղթանակներին, Խաղաղությանը:

Սովորողների հայրենանվեր երգը, պարը, խրոխտ խոսքը ողողել էր դպրոցամերձ հրապարակը: Կրտսեր դպրոցականները ամբողջ աշխարհին պարտադրեցին մեր ազատասեր ստեղծագործ լինելիությունը, հարատևելու իրավունքը և խաղաղ ապրելու պատգամը:

«...Մեր ձայնը բարձրացնում ենք,

Հանուն խաղաղ կյանքի պատգամ,Թող խաղաղ բացվի երկինքը,

Որ անհոգ ապրի մանկիկը...»

Վերջում ներկաները «Կարմիր կակաչներ» երգի ներքո ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղադրված արցախյան հերոսամարտիկների հուշաքար-հուշարձանին: