«Փողերը վերջանում են, փառքը` նույնպես:
Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի′ մոռացեք այդ մասին:
Արարե′ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:
Մ. Արամյանց
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները 2018 թ. մայիսի 4-ին նշեցին հայ մեծագույն բարերար ի ծննդյան 175- ամյակը:
Հանգամանորեն ծանոթացած լինելով Արամյանցի կենսագրությանը, նրա բարեգործական գործունեությանը մանկավարժության, մշակույթի, բժշկության մեջ` աշակերտները սիրով ներկայացրին Մ. Արամյանցի բացառիկ դերը, Թիֆլիսում նրա հայկական հետքով ծանոթացան այն աշխարհահռչակ կառույցների պատմությանը, որոնք այսօր էլ զարդարում են Վրաստանի մայրաքաղաքը, դարձել են նրա այցեքարտը: Արամյանցի կառուցած «Պալաս-օտել» և «Մաժեստիկ» ( ներկայիս Թբիլիսի Մարիոտ) հյուրանոցները գործում են առ այսօր` Թիֆլիսը դարձնելով Նոր Փարիզ:
Լինելով Թիֆլիսի Ազգային բարեգործական ընկերության անդամ, Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն և հովանավորը` Արամյանցը բարեգործության մեջ այնպիսի նորություն է բերել, որ բարեգործությունը ազգություն չի ճանաչում :
1918թ. մայիսի 28-ին Հայաստանի 1-ին հանրապետությունը հռչակվել է Արամյացի տանը:
Կյանքի վերջին տարիներին Արամյանցը ապրում էր Լոռիում` Ախթալայի իր առանձնատանը, վայելում էր իր ստեղծած կարողությունը, իր ժողովրդի սերն ու հարգանքը: Նա այնտեղ ապրում էր` ունենալով ու պահպանելով թիֆլիսյան կոլորիտը, արցախյան համառությունը, Լոռվա պարզությունը :
Հայաստանը սիրում էր իր բարերարին, հիանալի մարդուն, նրա անունով է անվանվել շտապօգնության համար 1 հիվանդանոցը, նրա կիսանդրին դրվել է բարերարների ճեմուղում, կառավարությանը առաջարկվել է նորոգել և զբոսաշրջության կենտրոն դարձնել նրա Ախթալայի առանձնատունը:
Սովորական մարդու անսովոր կյանքը ապացուցեց, որ բարեգործությունը մարդկային արժեք է, սակայն առանց ազգային տարրի այն արժեք չի ներկայացնում:
Ու թեև դա այդպես է, բայց նա մեծ ավանդ ունի իր ժողովրդի համար: Հենց միայն այն, որ ակադեմիկոս Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող բոլոր պեղումների և գտածոների պահպանման ծախսերը հոգացել է նա և դրանց հիման վրա մեծ ներդրում ունեցել Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման գործին:
Աշակերտները հերթական անգամ «Մեր մեծերը» միջոցառուների շարքում ծանոթացան մեծ մարդու, բարերարի գործունեությանը, ոգևորվեցին և սիրեցին այն նվիրյալ մարդկանց, որոնք հայկական հետք են թողել ամենուր:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ