ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցահանդես «Զարթոնք» խորագրով

Մայիսի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Աբովյանի Ն.Վանյանի ավան N5 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես «Զարթոնք» խորագրով (կազմակերպիչներ՝ կերպարվեստի, տեխնոլոգիայի ուսուցիչներ Հ.Կոստյան, Լ.Մաթևոսյան) : Երեխաների հմուտ ձեռքերով պատրաստված ամեն գործի մեջ երևում է աշխատանքի,գեղեցկության նկատմամբ սիրո և նվիրումի ներդաշնակությունը, ամեն գործի մեջ երեխաները ներդրել են իրենց սեփական հույզերը, ապրումները, վառ երևակայությունը: Աշխատանքները բազմազան են՝ հետաքրքիր մտահղացումներով կոմպոզիցիաներ, գոբելեն, ասեղնագործություն,ապլիկացիաներ, կար և այլն:

Հետաքրքիր խորագիր են մտածել երեխաները: Մենք՝ հայերս, զարթոնք ենք ապրում մայիսին: Մայիսը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հատուկ նշանակություն է ունեցել: Այն հաղթանակների ամիս է ՝ Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատ, Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում, Հայաստանի Առաջին Հանրապետության օր: