ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համադպրոցական աշակերտական ժողով

Մայիսի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

 Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական աշակերտական ժողով և մրցանակաբաշխություն: Անվանակարգերի արժանացան այն աշակերտները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց տաղանդով և կազմակերպչական ձիրքով:

2017-2018 ուսումնական տարում աշակերտական խորհուրդը առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ և «Աշակերտների և ծնողների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատության կառավարմանը» ձեռնարկով: Աշակերտական խորհուրդը համագործակցել է բոլոր օղակների հետ և նպաստել նախատեսված աշխատանքների կայացմանը: Համագործակցել է դասղեկների հետ՝ դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

 

ԴԱԿ Ռիմա Մկրտչյան