ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը

Մայիսի 25, 2018
Պաշտոնական

Հանրապետության դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը. 2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ:

Օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այցելել էր Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց՝ Վերջին դասի ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, սաներին հղելով մաղթանքի խոսքեր, ընթերցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին: 

Շնորհավորելով դպրոցի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Ձեզ համար կյանքի կարևոր մի դրվագ ավարտվում է, և սկսվում է էլ ավելի կարևոր շրջան, երբ ձեզանից շատերը կընդունվեն բուհեր, որոշ մասը կգնա բանակ՝ հայրենիքին ծառայելու: Դուք այս դպրոցի 50-րդ և միևնույն ժամանակ՝ 12-ամյա կրթության առաջին շրջանավարտներն եք: Բացի այդ, ձեզ համար կարևոր և հետաքրքիր մի շրջափուլ է բացվել, քանի որ այլևս չկա հին Հայաստանը: Մենք բոլորս լծվելու ենք նոր Հայաստանի կերտման գործին, յուրաքանչյուրս՝ մեր տեղում, և ձեզանից շատերը, գնալով բուհ, լավ սովորելով կամ ծառայելով հայրենիքին որևէ ոլորտում, իրենց նպաստն են բերելու նոր Հայաստանի կառուցմանը»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)