ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում

Մայիսի 29, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների: Մասնավորապես, քննարկվել են ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման, Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի վերաբերյալ հարցերի: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրների: Նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև օրերս Փարիզում տեղի ունեցած  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և 5-րդ քաղաքականության ֆորումի արդյունքներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն