Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1992թ. նոյեմբերի 21–ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողով (ԲՈՀ) ստեղծելու և Արեգ Գրիգորյանին ԲՈՀ–ի նախագահ նշանակելու մասին: Սակայն այս որոշումը հետագայում չստացավ որոշակի կառուցվածքային ձև և, փաստորեն, չիրագործվեց: Չնայած այս հանգամանքին, հաստիքների և վարձատրության բացակայության պայմաններում, դեռևս 1992թ. հունիս-հուլիս ամիսներից, կատարվում էին ԲՈՀ-ի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքները (Խորհրդային ԲՈՀ-ի (ВАК) աշխատանքային փաստաթղթերի վերլուծություն, Հայաստանում գործող մասնագիտական խորհուրդների ցանկի կազմում, ԲՈՀ-ի կանոնադրության մշակում և այլն):
1993թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց մի նոր որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասին: Այս որոշումը դարձավ այն իրավական հիմքը, որի վրա ստեղծվեց ԲՈՀ-ը: ԵՎ հենց այս որոշման օրն էլ համարվում է ԲՈՀ-ի «ծննդյան օրը»: Կառավարության մայիսի 24–ի որոշումով հանձնաժողովի նախագահ նշանակվեց Արեգ Գրիգորյանը:
Նորաստեղծ հիմնարկն իր աշխատանքը սկսեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 4108 աշխատասենյակում (Ա. Գրիգորյանի աշխատասենյակում), այնուհետև` Հայգյուղշիննախագիծ ինստիտուտի շենքում վարձակալված երկու սենյակներում: Սկզբնական շրջանում ԲՈՀ-ն ուներ սոլյարայուղի (սալյարկայի) մեկ վառարան, որի շուրջը խմբված` ոգևորությամբ ու նվիրումով աշխատում էին առաջին աշխատակիցները`
Լիլիթ Արզումանյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Կարինե Վարդանյանը, Վլադիմիր Պարոնիկյանը, Կարին Պետրոսյանը, Լիդա Ասատրյանը, Անդրանիկ Պողոսյանը, Կարինե Լ. Վարդանյանը, Ասատուր Փաշայանը, Հրանտ Գեոլեցյանը, Ռուզան Հարությունյանը, Սերգեյ Աղաջանյանը, Կարինե Մուրադյանը, Սուսաննա Դավթյանը և այլոք:
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այսօր կոչված է համակարգելու Հայաստանում գիտական որակավորման պարբերական գործընթացը, պահպանելու սահմանված պետական չափանիշները, գիտնականներին հանձնելու համապատասխան գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրեր, ինչպես նաև զարգացնելու միջազգային կապերը տվյալ բնագավառում:
Նյութի աղբյուրը. old.armedu.am
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ