ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳ նախարարը մասնակցել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին»

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին», որին ներկայացված են Սփյուռքի գաղթօջախների ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Սփյուռքի ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մի շարք առաջնահերթություններ կան, որոնցից են նաև կրթության ոլորտի բերափոխումները. «Մենք գտնում ենք, որ կառավարման արդյունավետ համակարգ ունենալու համար կրթությունն ունի առաջնային նշանակություն: Նոր կառավարությունն այդ ուղղությամբ արդեն հասցրել է որոշ քայլեր կյանքի կոչել: Ոլորտային հրատապ խնդիրների լուծման հրամայականը հնարավորություն չի տալիս արագ անդրադառնալ նաև հիմնարար խնդիրներին և կենտրոնանալ ռազմավարական փոփոխությունների վրա: Բայց կա բավարար կամք` զուգահեռ իրականացնել թե այժմեական, թե ռազմավարական խնդիրների լուծումը: Մեր սկզբունքը հետևյալն է. կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար. սա հրամայական է աշխարհի մակարդակով և որպես սկզբունք հոգեհարազատ է մեր թիմի համար: Նախորդ իշխանությունները զգալիորեն նվազեցրել էին կրթության և գիտության նախարարության դերը` ոչ թե իրավական ճանապարհով, այլ իրական կյանքում, մասնավորապես ԿԳՆ-ից վերցված էին որոշ լիազորություններ: Որոշ դեպքերում պաշտպանության նախարարն էր իր վրա կրթության և գիտության նախարարի դերակատարում ստանձնել, որոշ դեպքերում նախկին նախագահականը` Բաղրամյան 26-ն էր միջամտություններով ճնշումներ գործադրում` պարտադրելով, որ նախարարությունը սպասարկի որոշ մարդկանց մասնավոր շահերը: Իրականում կրթության և գիտության նախարարությունը շատ քիչ հնարավորություն ուներ դիմակայելու այդ ահռելի ճնշումներին: Նախարարությունն ամբողջությամբ վերականգնել է իր լիազորությունները և դրանք կատարելու է լիարժեք: Մենք այլևս մեր գործողություններում կաշկանդված չենք և գործելու ենք բացառապես ի շահ որակյալ կրթության: Այս ճանապարհին առաջնահերթ ենք դիտարկում դպրոցների, բուհերի ապաքաղաքականացումը, համակարգում կոռուպցիայի բացառումը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի տնօրենները և ուսուցիչներն այլևս դպրոցում քաղաքական գործունեությամբ չզբաղվեն: Սահմանադրությամբ ցանկացած մարդ ազատ է լինել կուսակցական, սակայն կրթական համակարգում քաղաքական գործունեությունը խստիվ արգելված է»,-նշել է Արայիկ Հարությունյանը` նկատելով, որ համակարգի քաղաքականացվածությունը բացասական ազդեցություն է թողել կրթության որակի վրա: Նախարարի` խոսքով այս օրերին ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունենրը նաև այդ երևույթի հետևանքն են:

Արայիկ Հարությունյանը միաժամանակ ընդգծել է, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենք կոչ են արել բոլոր համակիրներին, այդ թվում նաև ԵՊՀ ղեկավարության դեմ բողոքի ցույցեր կազմակերպող ուսանողներին` խնդիրների լուծումը տեղափոխել ինստիտուցիոնալ հարթություն. «Ժողովրդի իշխանությունն ունի լծակներ, խնդիրներին իրավական ճանապարհով լուծումներ տալու համար: Բայց մենք նաև նորմալ համարում և հասկանում ենք, որ հեղափոխություններից հետո նմանօրինակ հետհեղափոխական տրամադրություններ դեռ կարող են պահպանվել: Ինչպես երկրաշարժից հետո լինում են ետցնցումներ, այնպես էլ հեղափոխությունից հետո կարող են լինել որոշ ցնցումներ, որովհետև տարիների շարունակ կուտակված դժգոհությունը միանգամից ջրի երես է դուրս եկել: Այս իրավիճակը բարդ կացության առաջ է կանգնեցնում նախարարությանը, որովհետև հանրությունը մեզանից շատ մեծ սպասումներ ունի և միանգանից շատ խնդիրների լուծումներ է պահանջում: Կարող եմ ասել, որ որոշ դեպքերում մենք նշանակալի հաջողության արդեն հասել ենք, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Դպրոցներում նախկին դրամահավաքներն այս տարի տեղի չեն ունեցել, որվհետև շատ հստակ ուղերձ է հղվել, որ նման դեպքերը խստորեն պատժվելու են»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Բացման խոսքից հետո նախարարը պատասխանել է համաժողովի մասնակից սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են սփյուռքի հայկական գաղթօջախներում գործող կրթական հաստատությունենրի գործունեությանը, արևմտահայերենի պահպանմանը, դասական ուղղագրության կիրառելիությանը, Լեզվի տեսչության գործունեությանը և մի շարք այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…