ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային բանկն աջակցում է կրթական բարեփոխումներին

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին  ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա   համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին: «Շատ կարևորում եմ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպումը, քանի որ տեղյակ եմ, որ համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ՀԲ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Նոր կառավարության պայմաններում ակնկալում եմ, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները  կլինեն ավելի ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ներկայացնել է մեր երկրի հետ առաջիկա համագործակցության առաջնահերթությունները: Նրա խոսքով Հայաստանի հետ համագործակցության ընդհանուր ծրագրում կրթության համակարգը թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տիկին Բոսութղոն նշել է, որ իրենց նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի  Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն:

Հանդիպման ընթացքում են քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները: ԿԳ նախարարը կարևորելով բուհերի ապաքաղաքականացման և համալսարանների ակադեմիական ազատությունների ու անկախության հարցը՝ նշել է, որ լրամշակման կենթարկվի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո միայն կներկայացվի խորհրդարան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության առաջնահերթություններին վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)