ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բեմում փոքրիկներն էին

Հունիսի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի` Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց 7-րդ «բ» դասարանցիների անակնկալով /դասղեկ Համասփյուռ Խաչատրյան/: Նրանք բեմադրել էին հատված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցապատմական ողբերգությունից:

Հայով լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Խաչատրյանին, որպես բանիմաց ու հայրենասեր ճանաչում էինք, սակայան նրա ռեժիսորական հմտություններն անակնկալ էին բոլորիս համար:

Սովորողներն այնպես էին մտել իրենց մարմնավորած կերպարների մեջ, որ բոլորիս տարան հեռավոր ժամանակներ, երբ հայոց արքաներն անձնազոհ պաշտպանում էին իրենց հայրենիքն ու արժանապատվությունը:

Դերակատարներն ու բեմական հագուստը ընտրված էին մեծ վարպետությամբ, իսկ սովորողների խոսք ուղղակի ցնցող էր: Արքայամոր ցասումնալից աչքերից ասես բոց էր ժայթքում, նա հայ ընտանիքի պատվարն էր, իսկ հեզ ու խոնարհ թագուհին մարմնավորում էր պետականորեն մտածող, հավատարիմ ու առաքինի հայ անձնազոհ մոր և նվիրյալ կնոջ կերպարը:

Մթնոլորտը հագեցած էր հայրենասիրությամբ, պատվախնդրութամբ, հիացմունքը սառել էր հանդիսականների դեմքերին: Սովորողներն իրենց խաղով ստիպեցին կարկամել, չզգալ աչքերից հոսող արցունքի ջերմությունը: Խաղն ավարտվել էր, սակայն ծափողջյունները մնացել էին օդում սառած:

Հետո Սբ. Նարեկացի եկեղեցու կամարների տակ թնդաց ծափերի տարափը:

Ուսուցչուհին արտասանեց Հ. Հովհաննիսյանի «Անմահություն» բանաստեղծությունը, որը լրացումն ու ավարտն էր հրաշալի բեմադրության:

Իբրև վերջաբան այս ամենի` հնչեց ուսուցչուհու խոսքը.

-Հիշե'ք, հաղթանակները միշտ տրվում են մեզ, երբ մեր եսը ձուլվում է մենքին, և վե'ր են բարձրանում հայոց բռունցքները: դուք երկար ճանապարհ ունեք անցնելու. Երկիր Հայրենին դեռ սպասում է...

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)