ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչողական այց Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան

Հունիսի 4, 2018
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիները ճանաչողական այց կատարեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի տարածքում գտնվող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Այն նպատակ ուներ առաջին կուրսի ուսանողների մոտ ամրապնդել  Ք.Ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին գիտելիքները։

 Ուսանողները ծանոթացան դեռևս հնագույն ժամանակներից գյուղում պահպանված վաղ բրոնզի, ուշ բրոնզի դարաշրջանների, ուրարտական թագավորության շրջանի արժեքավոր իրերին՝ խեցեղեն, զարդեր, զենքեր, մետաղադրամներ, թասեր, հին գրքեր՝ Աստվածաշունչ, Կտակարան, որոնք ամփոփված են մեկ ընդհանուր հարկի տակ՝ գյուղի նորաբաց Մշակույթի տանը գործող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանում:

Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո ուսանողներն այցելեցին նաև Տաշտոնց քարափ կոչվող վայրը, որտեղ գտնվում էր  ամենաարժեքավոր գտածոն՝ Արգիշտի 1-ին թագավորի թողած Ք.ա.  8-րդ դարի սեպագիր արձանագրությունը։

Պատմաբան, թանգարանի տնօրեն Արմեն Սարգսյանը փաստեց, որ արձանագրությունը համարվում է համայնքի անձնագիրն ու գլխավոր այցեքարտը։ Այն յոթ տողանոց ռազմական բնույթի սեպագիր արձանագրություն է, որն առաջին անգամ գտնվել և վերծանվել է 1884 թ.-ին:

Նա ընթերցեց արձանագրությունը, որի բովանդակությունը հետևյալն է. «Խալդին նվաճեց Կուլիանի երկիրը, տարածեց այն Արգիշտիի առջև, Արգիշտին նվաճեց Տուրբանի քաղաքը Կուլիանի երկրի»:

Ուսանողներն այցելեցին նաև ուրարտական ժամանակաշրջանի քարանձավ, որտեղ  առկա է դեռևս չբացահայտված անհայտ ուղղությամբ ձգվող խրամուղի։

Այցը ուսանելի և տպավորիչ էր, ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց 8-րդ դարի սեպագիր արձանագրությունը և պահպանված անտիկ նմուշները։

Նրանք կարևորեցին նմանատիպ  այցերը,  որպես տեսանելի և ավելի մնայուն գիտելիք։

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…