ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԻՄՓԱՔԹ ակումբի բարեգործական ծրագիրը Նոյեմբերյանում

Հունիսի 5, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել Նոյեմբերյան համայնքում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ակումբը:  Ակումբը, որի անդամ են Դովեղ և Նոյեմբերյան համայնքների մոտ 17 երեխա, ամեն տարի  իրականացնում է երկու համայնքային ծրագիր, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին երեխաներին գործնականում կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները: Իսկ տարվա ընթացքում այդ գիտելիքները ձեռք են բերում շաաբթական հանդիպումների ընթացքում, երբ ուսումնասիրում են կրթական մոդուլներ ոչ ֆորմալ  մեթոդներով: Ուսումնասիրելով և ավարտելով  «Աշխատունակություն» ձեռնարկը, այս անգամ երեխաներն իրենց առաջնորդներ Ֆելիցա Աբովյանի և Գայանե Գիշյանի գլխավորությամբ  որոշեցին համայնքային ծրագրին տալ սոցիալական ձեռնարկատիրության ուղղվածություն, իսկ դրա շրջանակում ստեղծված իրերի վաճառքից ստացված հասույթով գնել փայտագործության գործիքների հավաքածուներ: Այդ հավաքածուները երեխաները որոշել են նվիրել  Տավուշի թեմի Նոյեմբերյանի  սոցիալ-կրթական կենտրոնի ձեռքի աշխատանքների խմբակներին: Իրենց ձեռքի աշխատանքների վաճառքը երեխաները շարունակեցին նաև հունիսի 1-ին՝ երեխայի իրավունքների պաշտպանության օրը: Բազմաթիվ այցելուներ հետաքրքրությամբ էին դիտում երեխաների աշխատանքները և գնումներ կատարում, որն էլ շատ է ոգևորել ակումբականներին: Ակումբի անդամ Ժաննան տպավորված է իրենց աշխատանքների հանդեպ մարդկանց ուշադրությունից և ասում է հպարտությամբ. «Մասնակցում եմ ԻՄՓԱՔԹ  ակումբին և ամեն տարի մենք մի ծրագիր ենք իրականացնում, իսկ այս տարի որոշեցինք կազմակերպել ցուցահանդես-վաճառք` բարեգործական նպատակով։ Մենք փորձում ենք օգնել մեր հասակակիցներին։ Այս իրերը  պատրաստել ենք մեծ հաճույքով։ Այս ծրագիրը ինձ տվել է թիմում աշխատելու կարողություն, ուսուցանել աշխատասիրություն, բարձրացրել պատասխանատվությունը ։ Ինչ որ տեղ նաև մտածեցի իմ սեփական բիզնեսը հետագայում բացելու մասին»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են  63 ԻՄՓԱՔԹ ակումբներ:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…