Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրն այս տարի ավարտող այն 28 մասնակցին, ովքեր հիմնադրամի կողմից արժանացան Կրթության հավասարության դեսպանների կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Նրանք այն երիտասարդներն են, ովքեր երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու Հայաստանի կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը: Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, «Դասավանդի՛ր, Հայաստանի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
«Զարգացած Հայաստան ասելիս նախևառաջ հասկանում ենք ժամանակակից և զարգացած կրթություն: Հայաստանը 21-րդ դարում չի կարող ունենալ լավ ծրագրեր, լավ ապագա, եթե չունենա հիմք՝ կրթված քաղաքացիներ: Այստեղ կրթությունը պետք է լինի համաչափ: Տարբեր ոլորտների տաղանդները չեն ծնվում միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, գյուղերում և հաճախ՝ հեռավոր գյուղերում: Այս ծրագրով շատ կարևոր գործ է արվում՝ կրթությունը հասանելի դարձնել նաև հեռավոր անկյուններում»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով ծրագրի մասնակիցներին և կազմակերպիչներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամին՝ կատարված աշխատանքի համար: «Ես հեռվից միշտ հետևել եմ ձեր աշխատանքին, իսկ անցած տարի ընդհուպ մոտեցել էի ձեզ: Երբ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ձայների փոքր տարբերությամբ չէի անցել խորհրդարան, որոշել էի այլևս քաղաքականությամբ չզբաղվել և մտածում էի՝ ինչ անել: Հենց այդ ժամանակ որոշեցի մասնակցել «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, սակայն մի քանի օր հետո մեկնարկեցին Ավագանու ընտրությունները, և հետո արդեն տեղի ունեցան բոլորին հայտնի իրողությունները»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ իր խոսքում անդրադառնալով ծրագրի կարևորությանը: «Շատերս երբ գնում ենք հեռավոր գյուղեր, քաղաքակրթությունից հեռու բնակավայրեր, տեսնում ենք, որ մեր մասնագիտությունից ցանկացած դրվագ երեխաներին ներկայացնելիս նրանց մոտ կրթության նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջանում, նրանց աչքերը սկսում են փայլել: Այսպիսի յուրաքանչյուր դրվագ կարող է ճակատագրական լինել նրանց կյանքում: Այս առումով «Դասավանդիր Հայաստան» ծրագիրն առաջնորդվում է նույն սկզբունքով, որը կրթության ոլորտում դավանում է նաև նոր կառավարությունը, այն է՝ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի, այլ ոչ թե քչերի համար: Եվ այդ միջավայրը պետք է ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում, ամենահեռավոր գյուղերի կրթօջախներում: Ողջունում եմ կրթության բոլոր դեսպաններին և վստահեցնում, որ այս ուղղությամբ մեր համագործակցությունը շարունակվելու է»,-ընդգծել է նախարարը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: Այս տարի ծրագիրը կունենա 65 նոր ընտրված մասնակից: Ծրագրի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 100 ուսուցիչ: Նախորդ տարի «Դասավանդիր, Հայաստանը» հաջողությամբ մուտք է գործել նաև Արցախ: Այս պահին ծրագիրը ներկայացված է Հայաստանի 6 մարզի, Արցախի 3 շրջանի 51 գործընկեր դպրոցում: 70 մասնագետ աշխատում է շուրջ 6000 երեխայի հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 29 տարվա պատմություն ունի և կիրառվել է աշխարհի 48 երկրում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ