ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի ունեցավ «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» մրցույթի մրցանակաբաշխությունը

Հունիսի 11, 2018
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

2018 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:

Technovation -ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է` 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի արդյունքում աղջիկները իրենց համայնքում վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և լուծեցին այդ խնդիրը՝ ստեղծելով բջջային հավելվածներ:

Հայաստանը երկրորդ տարին է մասնակցում ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով կրթություն անվանակարգում ստացավ միջազգային գլխավոր մրցանակ և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

Այս տարի ևս  «Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրին մասնակցեցին 398 աշակերտուհիներ, 94 ուսուցիչ-մենթորներ, որից հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 49 թիմեր:

«Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, 18-ին ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին:

Հաղթողներ դարձան չորս ավագ և երեք կրտսեր թիմեր: Նրանք ուղեգիր ստացան մասնակցելու միջազգային փուլին` https://technovationchallenge.org/2018-semifinalists/:

Հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը օնլայն տարբերակով տեղի կունենա մրցույթի միջազգային փուլը:

Հունիսի 7–ին «Տեխնովացիա Հայաստանյան 2018» մրցանակաբաշխությանը մրցանակներ կստանան ինչպես հաղթող թիմերը, այնպես էլ տարբեր անվանակարգերում առաջադրված թիմերը:

Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթին աջակցում և հովանավորում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Զիգզագ» ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…