ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար. Արայիկ Հարությունյան

Հունիսի 12, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում այն առավել արդյունավետ կլինի: «ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտը, և լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Մեր հիմնական մարտահրավերը կրթության համակարգի մթնոլորտի փոփոխությունն է, որովհետև այս ոլորտի հետ են ասոցացվում մի շարք բացասական երևույթներ՝ կոռուպցիա, քաղաքականացվածություն և այլն: Մարդկային ռեսուրսները շատ կարևոր են այս առումով. դա այն գլխավոր կապիտալն է, որն ունի ներկայիս կառավարությունը, ուղղակի անհրաժեշտ է դրա շուրջ ստեղծել համապատասխան միջավայր, նոր գիտելիքներ և հմտություններ տալ մարդկանց: Ներկայումս նախանշել ենք մի շարք երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ, որոնցից հրատապ է կարճաժամկետների լուծումը: Իրականում կրթության ոլորտում միջոցները քիչ չեն, պարզապես պետք է դրանք արդյունավետ բաշխել: Մեր առաջնահերթությունները հանրակրթության ոլորտում են, քանի որ գտնում ենք, որ հենց այստեղ է ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման բանալին: Հետևաբար մեզ համար առաջնային է դպրոցների կառավարման խորհուրդների և Կրթության ազգային ինստիտուտի ամբողջական վերափոխումը: Բուհական ոլորտում առաջնային է «Բարձրագույն կթրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պետք է այնպես վերափոխել, որ ոլորտն ամբողջությամբ ապաքաղաքականացվի և բարձրացվի բուհերի ակադեմիական ինքնավարությունը: Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ ներկայումս զբաղվում ենք համալսարանների ցանցի գործարկմամբ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը և զգալի մեծացնել մրցունակությունը: Այս ամենի արդյունքում՝ որոշ բուհեր և մասնագիտություններ ինքնաբերաբար կփակվեն, որոշները՝ կզարգանան: Եթե այս ամենը չարվի, ապա գիտության զարգացման մասին միջնաժամկետ կտրվածքով դժվար է խոսել: Այս բոլոր բարեփոխումները ենթադրում են լուրջ օրենսդրական և այլ կարգավորումներ, որոնց համար ակնկալում ենք նաև ԵՄ դրական փորձը և աջակցությունը: Կրթության ոլորտում ռեսուրսներ ներգրավելով՝ ինստիտուցիոնալ առումով այն լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր կրթական համակարգի վրա: Առանձին հաջողված կրթական ծրագրեր նախկինում էլ են եղել, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն թողել ընդհանուր համակարգի վրա և ցանկալի կլինի, որ մեր համագործակցությունն այս տրամաբանությամբ ընթանա»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ լուրջ անելիքներ կան «Հորիզոն-2020» ծրագրի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովում ընդունվել է կոմյունիկե, որը գրեթե ամբողջությամբ համահունչ է մեր քաղաքականությանը, որի գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար: Եվրոպական կրթական տարածքը մեզ հարազատ է, և Հայաստանի կրթության ոլորտը զարգանում է հենց այս տրամաբանությամբ»,-ընդգծել է նախարարը: 

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լայն համագործակցության դաշտ ապահովել՝ կրթության ոլորտը զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ  մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացը կարևոր է, որի մեջ մեծ դերակատարություն ունի որակյալ կրթության ապահովումը: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Էրազմուս+ և «Հորիզոն-2020» ծրագրերի իրականացմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի զարգացումը, և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նոր ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման հարցում: 
Կողմերը քննարկել են նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի մանրամասներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)