ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

 «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն

Հունիսի 12, 2018
ՏՀՏ նորություններ

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) կկայանա «Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփման, ինչպես նաև պատվոգրերի և մրացնակների հանձման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ:

Մրցույթի մշտական աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը շուրջ 6 տարի իր համակարգչային լաբորատորիաներում սիրով հյուրընկալում է մրցույթի ավելի քան 400 մասնակիցների, ինչպես նաև տրամադրում բազմակողմ աջակցություն:

Մրցույթի տեղեկատվական հովանավորն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի աջակցությամբ Հայաստանի բոլոր դպրոցներն իրազեկվում են մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքի մասին:

Մցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին խրախուսական մրցանակներ են հանձնելու նաև նաև Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը և hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:

Մրցույթի նպատակն է՝

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորարարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները;
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար;
  • խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը։

 «Ոզնի»-ն ստեղծվել է 2010 թվականին: Լայն ընդգրկվածություն ունեցող մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում և իր ձևաչափով միակն է: 

Այս տարի մրցույթի հազարավոր մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան շուրջ 450-ը, որոնցից 65-ը կստանան պատվոգրեր և մրցանակներ: Եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին կտրվեն վկայագրեր:

Հարգանքներով՝
Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
«Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ

Նյութի աղբյուրը. ԿՏԱԿ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…