ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցների ապաքաղաքականացումը և կառավարման խորհուրդների ձևավորումը՝ որպես առաջնահերթություն

Հունիսի 13, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախ ներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու է հանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների կրթության վարչության աշխատանքից ավանդաբար մեծ դժգոհություն է եղել, որն առաջին հերթին կապված է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրենների ընտրության և, առհասարակ, դպրոցների նկատմամբ վերահսկողության հետ: «Մեր առաջին ուղերձը եղել է ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման հարցը. այս մասին բոլորն են հայտարարել՝ սկսած երկրի վարչապետից մինչև նախարար: Հետևաբար, սա պետք է լինի ամենախիստ վերահսկվող թեմաներից մեկը, և մենք իրավունք չունենք այս առումով նոր խնդիրներ ստեղծել: Բացի այդ, պետք է այնպես անել, որ դպրոցների կառավարման խորհուրդներում ձեր կողմից նշանակվելիք անձինք չառաջնորդվեն նեղ խմբային և կուսակցական, այլ բացառապես կրթության ոլորտի շահերով: Սա պետք է լինի առաջնահերթություն: Իհարկե, առաջիկայում պատրաստվում ենք խորհուրդների ձևավորման կարգի փոփոխության հարցը քննարկել, որը, բնականաբար, արագ չի լինի: Հետևաբար, առաջիկա ամիսներին ձեր գործողություններն այս առումով շատ կարևոր են լինելու»,-դիմելով կրթության վարչության պետերին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք, մասնավորապես, վերաբերել են սահմանամերձ համայնքների դպրոցներում ուսուցիչների պահանջարկի, ֆինանսավորման մեխանիզմների, ուսումնական պլանի, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, բազմահամակազմ դասարանների ուսուցման կազմակերպման և այլ խնդիրների: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)