Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚ կրթության գրեթե բոլոր աստիճաններում: Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը: Գերմանիայի նման երկրի կողմից մեր հանրակրթության ոլորտի կարևորագույն փաստաթղթի ճանաչումը բարձրացնում է մեր հանրակրթության ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Ներկայացնելով կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ դրանք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները: Նա առանձնացրել է ավագ դպրոցների հիմնախնդիրները՝ շեշտելով, որ 12-ամյա կրթության համակարգը անշրջելի է, սակայն բարեփոխումների արդյունքում անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել: Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է ՄԿՈՒ ոլորտի կայացման և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի կարևորությունը, մասնավորապես շեշտելով բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման, ակադեմիական ինքնավարության և անկախության հարցերը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարը՚ շեշտելով, որ առկա է քաղաքական բավարար կամք և նոր կառավարությունը, Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, միջազգային կառույցներից այդ նպատակով ֆինանսական աջակցության ակնկալիք չունի: Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:
Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր գոհունակությունն է հայտնել կրթության ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: Նա առանձնացրել է գերմաներեն լեզվի դասավանդման արդյունավետության բարձրացման հարցերը՝ նշելով, որ այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, համախմբել են Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային կառույցների ջանքերը: Համագործակցության շրջանակում դեսպան Քիսլերն անդրադարձել է նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի կենտրոնի գերմաներեն լեզվի ներկայացուցիչները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ