ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էքսկուրսիա բնության և ճարտարապետության հուշարձան Հաղարծին

Հունիսի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 16-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 6ա դասարանի դասղեկ Ք.Հայրապետյանը  ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով կազմակերպեց էքսկուրսիա դեպի Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանական համալիր:

Աշակերտները հիացան բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակով, զննեցին գավիթը, սեղանատունը, զանգակատունը, գրատունը, աղբյուրները, խաչքարերը և այլ կոթողներ: Հիացան հինավուրց կոթողներով, բնության և ճարտարապետության սքանչելի ներդաշնակությամբ:

Զինված նոր գիտելիքներով և տպավորություններով վերադարձան տուն: