ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Հունիսի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․ Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում հաճախ են կազմակերպվում էքսկուրսիաներ ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով: 

Հունիսի 16-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ Գ․Վարդանյանը էքսկուրսիա կազմակերպեց Ծաղկաձոր` հայ միջնադարյան նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը՝ Կեչառիսի վանական համալիր և Օրբելի եղբայրների տուն–թանգարան: 

Երեխաներին հիացրեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ներքին հարդարանքը,  ցուցանմուշների հետաքրքիր մատուցումը: 

Անմասն չմնացին նաև մեր երեխաները. նրանք հանդես եկան երաժշտական կատարումով, երգեցին և նվագեցին: